Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հանդարտություն, ոչ` արագություն

Հանդարտություն, ոչ` արագություն
10.05.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 10

Հանդարտության և վստահության մեջ պետք է լինի ձեր զորությունը:
Ամեն մի դյուրագրգիռ վիճակ ավերում է գեղեցիկն ու բարին: Ամեն մի հանգիստ վիճակ կառուցողն է բարի բաների, միաժամանակ` քանդողը չարիքի:
Երբ մարդիկ կամենում են չարիքը հեռացնել ճանապարհից, շատ հաճախ նետվում են հախուռն գործունեության:
Այս սխալ է:
Նախ հանգիստ եղեք և հիշեք, որ Ես Աստված եմ:
Առհասարակ գործեք միայն այն ժամանակ, երբ Ես կթելադրեմ: Աստծո առջև միշտ հանգիստ եղեք:
Հանդարտությունը գործնական վստահություն է:
Վստահեք միայն:
Կատարյալ վստահությունն է, որ կարող է իրապես հանգիստ պահել մարդուն:
Դժվարին իրադրություններից բնավ մի վախեցեք, դրանք վարժում են ձեզ և օգնում` հանգիստ վիճակի հասնել:
Ինչպես որ աշխարհն է` իր նպատակների համար արագություն ստեղծել, այնպես էլ դուք` ձեր կամեցածը ձեռք բերելու համար հանդարտությունն ընտրեք:
Ինձ համար կատարվող յուրաքանչյուր կարևոր գործ նախ կատարվում է գործողի անհատական հոգու մեջ:

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ